Պահպանել քաղաքական էթիկան ու հանրային պատասխանատվությունը․ ՀՀ նախագահի խոսքը նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ ընտրությունները պետք է դառնան ոչ թե վիրավորանքի ու անհանդուրժողականության, այլ գաղափարների, ծրագրերի և երկրի զարգացման տեսլականների արժանապատիվ մրցակցության հարթակ։ Նա ընդգծել է նաև, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր ուժերն ու պետական մարմինները պարտավոր են ապահովել օրինականություն, հավասար պայմաններ և հանրային վստահություն։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ,

Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են։

Ժողովրդավարությունը կենսունակ է այնքանով, որքանով հասարակությունը վստահում է սեփական ձայնի ուժին և համոզված է, որ իր կամարտահայտությունը պաշտպանված է, լսելի և ազդեցիկ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել։ 2018 թվականից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները էապես ամրապնդեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։ Սա մեր պետականության կարևոր ձեռքբերումներից է, որը պահանջում է շարունակական պատասխանատվություն և հետևողական զարգացում։

Այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Հանրային խոսքը, հատկապես քաղաքական պայքարի օրերին, ձևավորում է հասարակական մթնոլորտ, ազդում քաղաքացիների տրամադրությունների, վստահության և համերաշխության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, թեկնածուները և նրանց համակիրները առաջնորդվեն քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ։

Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։ Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները, որովհետև ժողովրդավարության ուժը ոչ միայն ազատ խոսքի, այլև այդ ազատությունն արժանապատվորեն կրելու կարողության մեջ է։

Մեր պետության հիմքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ քաղաքական գործընթացների առանցքում հենց ինքն է՝ ոչ որպես միջոց, այլ որպես բարձրագույն արժեք։ Սա այն սկզբունքն է, որը պետք է ուղեկցի թե՛ քաղաքական պայքարը, թե՛ պետական կառավարման ամբողջ համակարգը։

Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ՝ ապահովելով հավասար պայմաններ, օրինականություն և հանրային վստահության շարունակական ամրապնդում։
Համոզված եմ, որ քաղաքական հասունության, հանրային փոխադարձ հարգանքի և քաղաքացիական պատասխանատվության պայմաններում մենք կարող ենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ոչ միայն կարտահայտեն ժողովրդի ազատ կամքը, այլև նոր ուժ կհաղորդեն մեր ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կայունությանը և ազգային համերաշխությանը։

Մաղթում եմ, որպեսզի այս ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության, հանրային վստահության և ժողովրդավարական արժեքների վերահաստատման օրինակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ամուր, իրավական և ապագային վստահ նայող պետության»,- ասված է հաղորդագրությունում։