2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական բանակցությունների վերսկսումից ի վեր կողմերի միջև հանդիպումների թե՛ տեմպն է արագացել, թե՛ վայրերն են շատացել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումներին։ «Նյու Յորքում սկսված հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և պետությունների …