Ռուսաստանում ներկայում մոդայիկ են քննարկումները, որ Արցախում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատն է՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական առճակատումը։ «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Էսկալացիա Արցախում. գազային տեռորից մինչև լոկալ մարտեր» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ ինքն անձամբ բավական սկեպտիկ է վերաբերվում այդ …

