ԵՄ-ն կողմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը․ Ադրբեջանում ԵՄ դեսպան

Լուրեր

20.08.2026 | 17:19
Փաշինյանի նպատակն է` Տիգրանաշենը տանք, պրծնենք, «Ֆեստիվառ»-ներ անենք. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:10
Ժոզե Մոուրինյոն 6 անձեռնմխելի ֆուտբոլիստ ունի «Ռեալում»․ աղբյուր
20.08.2026 | 16:50
Վստահություն չի ներշնչել պատասխանները. Վոլոդյա Հակոբյանը` ընդդիմադիրներին չընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:44
«Գործ տա՞լ, թե հաղորդում ներկայացնել»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ալեքսանյանն անջատեց Քոչարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 16:39
ՀՀ ընտրական կայքը՝ թուրքական «WOLVES OF TURAN»-ի թիրախ․ ինչ է հայտնի հաքերային հարձակման և տվյալների հնարավոր արտահոսքի մասին
20.08.2026 | 16:28
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Rubinstein Chess Festival-ում
20.08.2026 | 16:17
«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով վարչական վարույթ է հարուցվել
20.08.2026 | 16:06
Ազատ ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ-20 ԱԱ-ում
20.08.2026 | 15:51
Վահագն Ալեքսանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը
20.08.2026 | 15:40
Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրոպական միությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն Բաքվում անցկացվող «ԵՄ-Ադրբեջան» բիզնես ֆորումի ընթացքում։

«Մենք կողմ ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը: Եվրամիությունն իր ներդրումն է ունենում  է այս խնդրում՝ աջակցելով հակամարտությունից տուժած տարածաշրջաններում իրականացվող նախագծերին: Մենք նաև աջակցում ենք հետհամաճարակային վերականգնմանը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ նման բիզնես ֆորումները նպաստում են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդմանը և թույլ են տալիս ստեղծել ավելի բարենպաստ բիզնես միջավայր։

Բացի այդ, Միխալկոն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ու ականազերծման աշխատանքներին։ ԵՄ-ից հարյուրավոր ընկերություններ շահագրգռված են հակամարտությունից տուժած տարածքների վերակառուցմամբ։ Դեսպանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ «խելացի գյուղ» նախագծի իրագործման, կանաչ էներգետիկայի և գյուղատնտեսության զարգացման շրջանակում։

Էմմա Չոբանյան