Խիստ եմ տրամադրված. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորություն մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Նստաշրջանի ավարտից հետո ես կարող եմ ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը դիտարկել, քննարկել այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում և գործընթաց սկսել: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հրապարակումների, որ ընդդիմադիր պատգամավորները գերազանցել են բացակայությունների թույլատրելի շեմը:

«Պետք է քննարկենք և հասկանանք՝ կարո՞ղ ենք այս բացակաները հարգելի համարել, թե՞ ոչ: Դրանից հետո որոշում կկայացվի: Վստահ եմ՝ կգնանք օրենքի ճանապարհով»,- հավելեց նա։

Հարցին՝ կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է մանդատից զրկվե՞ն, ԱԺ նախագահը հայտնեց, որ խիստ է մտադրված. «Բայց չեմ ցանկանում իմ կարծիքով հիմա կանխորոշում անել: Բայց ես խիստ եմ տրամադրված»:

Արդյո՞ք ՔՊ-ում կա քաղաքական որոշում Փաշինյանի հրաժարականը պահանջող պատգամավորներին մանդատներից զրկելու մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց.«Օրենքն ասում է՝ յուրաքանչյուր խմբակցություն կարող է բոյկոտել մեկ անգամ: Կներեք, բայց Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզեն՝ մտնեն ու դուրս գան, նիստերին չգան ու հետո ասեն՝ սա է իմ քաղաքական գործունեությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: