Այսօր կմեկնարկի Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում. տեղեկացնում է armsport-ը: Մեդալներ կշնորհվեն տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զույգեր և պարեր կատեգորիաներում: Մրցաշարում կսահմանվեն նաև բոլոր ֆեդերացիաների քվոտաները 2023 թվականի Եվրոպայի առաջնության համար: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Ժամանակացույց (Երևանի ժամանակով) հունվարի 12 13:50 – տղամարդիկ, …