Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ վառելափայտը գնել է Կապան քաղաքում: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

