Թուրքիան գնաճի և տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ սննդի պահեստավորման համար բանտարկության ժամկետն է ավելացնում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է սննդամթերքի պահեստավորման և արհեստական գնաճ ստեղծելու մեղադրանքի դեպքում ավելացնել բանտարկության ժամկետը՝ հասցնելով մինչև 3 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Նման որոշում է կայացվել, քանի որ Թուրքիան աննախադեպ գնաճի ու տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է վերականգնել նշված հանցագործության համար ազատազրկման ստորին և վերին սահմանը։

«Մենք փոխում ենք սննդամթերքի պահեստավորման և գների բարձրացման պատիժը՝ մեկից երեք տարվա ազատազրկման։ Մենք բարձրացնում ենք և՛ ստորին, և՛ վերին սահմանը»,- ասել է Բոզդաղը։

Նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, սպառողական գների աճն ապրիլին արագացել է՝ հասնելով ռեկորդային տարեկան 69,97 տոկոսի, որը երկու տասնամյակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

Երկրում կտրուկ գնաճը նվազեցնում է եկամուտը, ինչը սպառողների համար դժվարացնում է նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գնումը։ Թուրքական կառավարությունն էլ բացահայտ թիրախավորել է մթերողներին՝ մեղադրելով նրանց գների արհեստական աճի մեջ և սպառնալով ավելի խիստ պատիժներ կիրառել:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները դեռ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարան են ներկայացրել նոր օրինագծի առաջարկ, որը պահանջում է մեծացնել սննդամթերքի պահեստավորման դեմ տուգանքները։
Էրդողանն էլ իր հերթին էր մեղադրել գործարարներին գնաճի մեջ՝ նշելով, որ նրանք կուտակում են ավելի շատ ապրանքներ, քան անհրաժեշտ է։

Թուրքական լրատվականները նշում են, որ ներկայում սննդամթերքի պահեստավորման համար պատիժ է սահմանվում երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկումը և տուգանքը։

Էմմա Չոբանյան