Նոր միկրոավտոբուսները կշահագործվեն կամ մայիսի վերջ, կամ հունիսի սկիզբ․ Գյումրու քաղաքապետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ ձեռք բերված 66 նոր միկրոավտոբուսները կշահագործվեն մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։

Այսօր այս մասին ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ «Գյումրի քաղաքի հասարակական տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով մետաղադրամ ընդունող սարքերի և տեսախցիկներ ձեռքբերման համար դրամական միջոցներ հատկացնելու մասին» օրակարգային հարցի քննարկման ժամանակ։

Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ մետաղադրամն ընդունող սարքեր և տեսախցիկներ ձեռք բերելու համար քաղաքային բյուջեից նախատեսել են 16 միլիոն 285 հազար դրամ։

«Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանի այն հարցին, թե ե՞րբ շահագործման կհանձնվեն գյումրեցիների համար այդքան շատ սպասված նոր միկրոավտոբուսները, կա՞ հստակ ժամկետ, Վարդգես Սամսոնյանը պատասխանեց՝ կամ մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։

Ըստ Գյումրու քաղաքապետի, նախատեսել էին հնարավորինս շուտ շահագործման հանձնել, բայց եղանակային պայմանները, խստաշունչ ձմեռը թույլ չեն տվել աշխատանքները ժամանակին իրականացնելու։

Ինչպես ավելի վաղ տեղեկացել ենք, Գյումրու քաղաքային իշխանության հաշվարկներով, Գյումրիի ողջ երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ են 80-ից ավելի միկրոավտոբուսներ։ Տրանսպորտային նոր ցանցը սպասարկելու նպատակով վերջերս ստեղծվեց «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը։

Արմիկ Մովսիսյան