24 Հոկտեմբեր 2021 | 17:37
Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկում «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում
Դիլիջանում աշխատանքները շարունակող՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին շարունակվել են տեխնոլոգիական զարգացումներին և ապագայում տարբեր ոլորտների վրա դրանց ազդեցությանը նվիրված քննարկումները, տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։ «Հանրային նոր պայմանագիր արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և համավարակի ժամանակաշրջանում» թեմայով լիագումար նիստի ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական ու քաղաքական փոփոխություններին, որոնք …