Արարատ Միրզոյանը Դուշանբեում կհանդիպի Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Քաղաքականություն
12.05.2022 | 11:38Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։