Սևան-Երևան մայրուղին այսօր կեսօրից սկսած մինչ այս պահը փակ է, հաղորդում է аrmtimes.am-ը։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչներն այն փակ են պահում՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացումը։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ: Հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ցրտին դիմանալու համար տեղ-տեղ խարույկներ են …

