Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Նիդեռլանդներում արված հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա:

«Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,- ասել էր Փաշինյանը։

Նա հավելել էր, որ հայկական կողմն ականապատ դաշտերի քարտեզները վերադարձրել է՝ ցույց տալու իր անկեղծությունն ու նվիրվածությունը խաղաղության օրակարգին:

«Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը: նԻմիջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, ՀՀ վարչապետին պատասխանելով, նշել է, որ այս հայատարարությունները ցույց են տալիս, թե Հայաստանը, իբր, անկեղծ չէ։

«Նիդեռլանդների Կլինգենդայլի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները, ներառյալ՝ հումանիտար հարցերի վերաբերյալ իրականությունից հեռու մեղադրանքները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ընդհանրապես անկեղծ չէ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Աբդուլլաևան։

Նա կրկին ադրբեջանական հայտնի թեզերն է ներկայացրել ականապատ տարածքների քարտեզների հետ կապված՝ նշելով, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է 25 տոկոս։

«Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի փոխանցումը որպես մարդասիրական ժեստ որակելը, մեծ հաշվով, սխալ է, քանի որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դա Հայաստանի մարդասիրական պարտավորությունն էր»,- ասել է Աբդուլլաևան։

Ուշագրավ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ կետ չկա ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման մասին, սակայն հստակ նշված է գերիների վերադարձը։ Փաստաթղթով նշված իր այս պարտավորությունը ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարել։

«Անհիմն ենՀայաստանի վարչապետի մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին՝ մարդասիրական քայլերից հրաժարվելու և հայազգի կալանավորված անձանց չվերադարձնելու վերաբերյալ։ Ավելորդ չի լինի, որ Հայաստանի ղեկավարը նախ հասկանա մեր երկրի տարածք ապօրինի մուտք գործած հայ դիվերսանտների՝ Ադրբեջանում կալանավորման պատճառները։ Ադրբեջանը միշտ առաջնորդվում է հումանիտար սկզբունքներով։ Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղության համար պահանջվում են ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր»,- ասել է Աբդուլլաևան՝ հավելելով․ «Այն փաստը, որ Հայաստանի վարչապետը դեռ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին, կասկածի տակ է դնում այդ երկրի պատրաստակամությունը՝ գործելու հանուն խաղաղության»։

Էմմա Չոբանյան