Հնարավոր է, որ որոշում կայացվի որոշ խմբերի երեխաների առաջին դասարան ընդունել 7 տարին լրանալու դեպքում․ ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
12.05.2025 | 22:54
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։
Նախարարը հորդորել է հետևել համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ծնողների դիտարկումները։