Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռոբոտաշինության և արհեստական բանականության ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից։ Կձևավորվեն բակալավրիական, մագիստրոսական և դոկտորանտական ծրագրեր, որոնցում հնարավորություն կունենան ներգրավվելու նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողները։
Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում՝ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի քննարկման ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է՝ նախաձեռնության շրջանակում նոր ընդունելությո՞ւն է կազմակերպվելու, թե՞ ներգրավվելու են արդեն գործող ֆակուլտետների ու ամբիոնների ուսանողները։

Անդրեասյանը պարզաբանել է, որ նախատեսվում են երկու հնարավորություններն էլ։

«Պարոն վարչապետ, կլինի և՛ մեկը, և՛ մյուսը։ Մենք ունենալու ենք թե՛ բակալավրիական ծրագիր, թե՛ մագիստրոսական, թե՛ դոկտորանտական։ Բնականաբար, մագիստրատուրայի համար արդեն կուղղորդվեն ուսանողներ այն խմբերից, որոնք ավելի համապատասխան բազային կրթություն կունենան դրա համար, բայց կունենանք նաև նոր կրթական ծրագիր և բակալավրիատի ընդունելություն»,-ասել է նախարարը։

Փաշինյանը քննարկման ընթացքում դիմորդներին ուղղված ուղերձ է հնչեցրել՝ նշելով, որ տեխնոլոգիական ուղղություններով կրթությունը շարունակել ցանկացողները կարող են դիտարկել ռոբոտաշինության ծրագրերը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Անդրեասյանն իր հերթին նաև բացատրել է ծրագրի իրականացման համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ընտրությունը։

«Ինչո՞ւ են ընտրվել հենց այս բուհերը․ որովհետև սա, ըստ էության, արդեն արվում է այն տեսլականով, որ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դնում այն ուղղություններով, որոնք պետք է զարգացվեն մեր բուհական ռեֆորմի շրջանակներում»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ կառավարության նույն օրվա որոշումներով ծրագրի մեկնարկի համար հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ ընդգծելով, որ սա գիտության ոլորտին տրամադրվող հավելյալ ֆինանսավորում է, որը շարունակվելու է յոթնամյա ծրագրի ընթացքում։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան