ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2022-2026 թվականների Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամբողջական իրականացման ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, սակայն ռազմավարական ոչ բոլոր նպատակներն են իրագործվել։ Օրինակ՝ անցումային արդարադատությունը ներառված էր նաև 2019-2023 թվականների ռազմավարությունում, որը, սակայն, ճանաչվել է ուժը կորցրած։ Անցումային արդարադատության հանձնաժողով չստեղծվեց ո՛չ նախորդ, ո՛չ էլ գործող ռազմավարության շրջանակում։

Անկատար է նաև Սահմանադրության նոր նախագծի մշակման խոստումը, չնայած դեռ 2023-ի ամռանը բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը պետք է պատրաստած և հրապարակած լինեին Սահմանադրության նոր նախագիծը, իսկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս պահին անգործության է մատնված։

Դատավորների բարեվարքությունը ստուգելու նպատակով պետք է ստեղծված լիներ պարբերական գնահատման համակարգ, սահմանված լինեին բարեվարքության ստուգման չափանիշներ, ինչպես նաև՝ ներդրվեր հասարակական վերահսկողության համակարգ։

ՀՀ վարչապետն ասում է՝ դատավորների 60%-ը փոխվել է, բայց արդյո՞ք բարեվարքության հանրային վստահելի մեխանիզմ ներդրված է։ Արդյո՞ք ԲԴԽ-ն պետք է լիներ այդ մարմինը։

Այսօր Factor TV-ի տաղավարում քննարկում ենք հրավիրել՝ հասկանալու, թե ինչքանով է իրագործվել 12 ռազմավարական ուղղություն նախանշած ռազմավարությունը, և ինչ խնդիրներ են առկա։

Քննարկման մասնակիցներն են՝ Արաքս Մելքոնյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, Արթուր Սաքունցը՝ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ, Միհրան Բուլղադարյանը՝ ԹԻՀԿ իրավաբան, Դավիթ Գյուրջյանը՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ, Արա Ղարագյոզյանը՝ «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան։

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան