Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել գործնականում իրականացնել PKK-ի լուծարումը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից լուծարման և զինաթափման մասին հայտարարությունը որակել է որպես «պատմական և կարևոր», գրում է Turkiye today-ը։

«Սա պատմական և կարևոր որոշում է։ Ես այս որոշումը համարում եմ չափազանց նշանակալից։ Եթե այն անկեղծորեն իրականացվի, կարծում եմ, որ օգտակար կլինի բոլորի համար»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր հորդանանցի և սիրիացի գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանը շեշտել է՝ հայտարարությանը պետք է հետևեն կոնկրետ գործողություններ։

«Այս որոշումից հետո կան գործնական քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն։ Մենք դրանք ուշադիր կհետևենք։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ սա տարածվի Թուրքիայի սահմաններից դուրս և դրականորեն ազդի մեր տարածաշրջանի մյուս մարդկանց վրա»,- հավելել է նա։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ավելի լայն հարցերի, մասնավորապես, Սիրիայի առջև ծառացած մարտահրավերներին: Ֆիդանն Իսրայելի «էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը» որակել է որպես տարածաշրջանային կայունության հիմնական սպառնալիք։

«Սիրիայի առջև ծառացած դժվարությունները բազմաչափ են և լուրջ։ Այս իրավիճակը վտանգում է ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Որպես տարածաշրջանային երկրներ՝ մենք կարծում ենք, որ այս էքսպանսիոնիզմը պետք է դադարեցվի»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր լուծարման մասին՝ նշանավորելով թուրքական պետության դեմ չորս տասնամյակ տևած զինված ապստամբության ավարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի