PKK-ն պաշտոնապես հայտարարել է ինքնալուծարման և զինաթափման մասին՝ վերջ դնելով Թուրքիայի դեմ չորս տասնամյակ տևած զինված պայքարին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է լուծարման մասին՝ նշանավորելով թուրքական պետության դեմ չորս տասնամյակ տևած զինված ապստամբության ավարտը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Որոշումը կայացվել է մայիսի 5-7-ը կայացած համագումարից հետո՝ ի պատասխան խմբի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարի 27-ին արված կոչի։ PKK-ն այսօր հրապարակել է 12-րդ համագումարի հռչակագիրը։

«PKK-ի  պայքարը քանդել է մեր ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, քրդական հարցը հասցրել է ժողովրդավարական քաղաքականության միջոցով լուծելու կետին, և այս առումով PKK-ն ավարտել է իր պատմական առաքելությունը։ Այս հիմքով PKK-ի 12-րդ համագումարը որոշել է  լուծարել կուսակցության կազմակերպչական կառուցվածքը և վերջ դնել զինված պայքարի մեթոդներին՝ դրանց գործնական իրականացման գործընթացը վստահելով ղեկավար Ափոյին, ինչպես նաև վերջ դնելով PKK-ի անվան տակ իրականացվող գործունեությանը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «PKK-ն լուծարելու և նրա զինված պայքարի մեթոդը դադարեցնելու որոշումն ամուր հիմք է հանդիսանում մշտական ​​խաղաղության և ժողովրդավարական լուծման համար։ Այս որոշումների իրականացումը պահանջում է, որ առաջնորդ Ափոյի կողմից գործընթացի ուղղորդում, ժողովրդավարական քաղաքականության իրավունքի ճանաչում և ամուր և ամբողջական իրավական երաշխիքի ապահովում»։

«Այս փուլում կարևոր է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պատմական պատասխանատվությամբ կատարի իր դերը։ Նմանապես, մենք կոչ ենք անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցություններին, մասնավորապես, կառավարությանը և գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կրոնական համայնքներին, ժողովրդավարական մամուլի կազմակերպություններին, մտավորականներին, գիտնականներին, արվեստագետներին, արհմիություններին, կանանց և երիտասարդական կազմակերպություններին, ինչպես նաև էկոլոգիական շարժումներին պատասխանատվություն կրել և մասնակցել խաղաղության ու ժողովրդավարական հասարակության կառուցման գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ ուրբաթ PKK-ն հայտարարել էր, որ համագումար է անցկացրել՝ քննարկելու բանտարկված առաջնորդ Օջալանի կոչը զենքը վայր դնելու, կուսակցությունը լուծարելու և քաղաքական պայքար սկսելու մասին։ Օջալանի կոչը փոխանցվել էր քրդամետ «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության պատվիրակության միջոցով։

PKK-ի այս որոշումը նշանակում է  չորս տասնամյակ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ ամենակարևոր քայլը, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք այն բանից հետո, երբ խմբավորումը 1984 թվականին զենք էր վերցրել թուրքական պետության դեմ՝ ձգտելով երկրի քրդական բնակչության համար ինքնավարության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ առաջիկա օրերին PKK-ն կհայտնի լուծարման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի