Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը
Քաղաքականություն
12.05.2025 | 22:17
Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։