Ադրբեջանում Իսրայելի դեսպանն առաջիկա ամիսներին կավարտի պաշտոնավարումը Բաքվում

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը կավարտվի առաջիկա ամիսներին։ Նա  դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։ Դիվանագետն այս մասին հայտնել է ադրբեջանական APA-ի հարցմանն ի պատասխան։

Նա նշել է, որ մեկ կամ երկու ամսից կհեռանա Ադրբեջանից։

«Իմ ժամկետի ավարտի մասին տարածված տեղեկատվություններին հակառակ՝ ես դեռ շատ անելիքներ ունեմ: Ես այս ամառ  որոշ ժամանակ կմնամ պաշտոնում»,- հավելել է դիվանագետը։

Դիքը նաև հավելել է, որ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի։

Հավելենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Ռոնեն Կրաուսը։ Նա նախկինում զբաղեցրել է Իսրայելի ԱԳ նախարարության Եվրասիական դեպարտամենտի տնօրենի պաշտոնը և շարունակելու է Ջորջ Դիքի՝ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի