Պարտադրված խաղաղությունից Հայաստանի լավագույն պաշտպանությունը կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին․ The Washington Post

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայում ինտենսիվ մարտերի ուղղությամբ, Կովկասում դիվանագիտական խնդիրները կարող են երկրորդական թվալ: Բայց այս հակամարտության լուծմանը նպաստելը ոչ միայն լավ կլիներ հակամարտող կողմերի համար, այլ նաև այն առաջարկում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի մերձեցման պոտենցիալ կետ, որը կարող է ընդհանուր երկխոսության համար օգտակար ուղիներ բացել, գրում է The Washington Post-ը:

Ըստ հրապարակման՝ պարտադրված խաղաղությունից Հայաստանի լավագույն պաշտպանությունը կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Նման համատեղ ջանքերի ճանապարհներից մեկը կլինի, այսպես կոչված, Մինսկի խմբի վերածնունդը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ, գրում է պարբերականը:

Սակայն Մոսկվան բոյկոտում է այդ ձևաչափը։ Փոխարենը, Եվրամիությունը միացել է Ռուսաստանին որպես բանակցությունների համահովանավոր՝ անցած ամիս Բրյուսելում հյուրընկալելով Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա ապահովում է հակամարտության կարգավորման հարցում աջակցության գործընթացում Արևմուտքի ներկայությունը:

Հայ քննադատները պնդում են, որ Փաշինյանը թույլ բանակցող է և գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ, որը միջնորդեց հրադադար հաստատել 2020 թվականին պատերազմում, իսկ հետո անցած նոյեմբերին կազմակերպեց Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Իհարկե, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգիռ և ոչ հուսալի միջնորդ է։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա:

Ըստ The Washington post-ի՝ Տաջիկստանի մայրաքաղաքում եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղության պայմանագիրը: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, որտեղ նա հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի հետ, լրատվականի հետ զրույցում բացատրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկուստեք ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի ատոմային էներգիայի արդյունաբերությանն ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելու և կոռուպցիայի դեմ պայքարում աջակցելու համար։ Պետքարտուղարության պաշտոնյաները նույնպես վերջին շաբաթներին այցելել են Հայաստան և Ադրբեջան՝ աջակցելու խաղաղության ջանքերին:

«Մենք պետք է նայենք ոչ միայն անցյալին, այլ ապագային»,- The Washington post-ին տված հարցազրույցում ասել էր Միրզոյանը: Նա հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի «զրոյական» խաղի մեջ մնալ իր հարևանների հետ, ապա «մեր տարածաշրջանը կհայտնվի փակ շրջանի մեջ»։

Պարբերականը նկատում է, որ նմանատիպ «զգույշ լավատեսական» գնահատական էր տվել նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան և ԱՄՆ-ում նախկին դեսպան Էլին Սուլեյմանովը։

«Ադրբեջանը բազմիցս հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվի և կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա լրատվականի հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ։

The Washington post-ը հիշեցնում է, որ ՀՀ-ն նաև Թուրքիայի հետ է բանակցում սահմանների բացման ուղղությամբ։ Անցյալ շաբաթ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Վիեննայում՝ երրորդ քննարկման համար համատեղ հայտարարության շուրջ, որը բնութագրվում է որպես «հարաբերությունների ամբողջական կարգավորում»: Վերջերս երկու երկրների միջև վերսկսվել են կանոնավոր օդային թռիչքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս հրաժարվում է ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն, ըստ երևույթին, կարգավորումը համապատասխանում է տարածաշրջանում հակամարտությունները նվազեցնելու նրա դիվանագիտական ավելի լայն նպատակին:

Տաթև Ֆռանգյան