Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ Թբիլիսին հույս ունի գագաթնաժողովից հետո մուտք գործել Եվրամիության միասնական շուկա, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ [Շառլ Միշելի], Եվրահանձնաժողովի նախագահ [Ուրսուլա ֆոն դեր Լեյենի] և Եվրամիության խորհուրդը նախագահող Սլովենիայի վարչապետի հրավերով …