Դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը․ քաղհասարակության կազմակերպությունների կոչը

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը․ տեղեկանում ենք ՀՔԱՎ գրասենյակից։

«2020 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունն ազգամիջյան թշնամանքի հարուցման հատկանիշներով (Քր․ Օր հոդված 226, մաս 2, կետ 1) քրեական հետապնդում սկսեց իրավապաշտպան՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հիմնադիր նախագահ, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ Այս հաղորդումը իրավապաշտպան կազմակերպությունների և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիվ ու նպատակային արշավի մի մաս էր, որի «էստաֆետան» փաստորեն ընդունեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Սաշիկ Սուլթանյանի և նրա գործընկերների հեռախոսազրույցների գաղտնալսումը, գրասենյակի և բնակարանների խուզարկությունները, ողջ գիշեր տևող հարցաքննությունները, ունեզրկումների զոհ հանդիսացող անձանցից ցուցմունքների կորզումը և լեզվահոգեբանական փորձաքննությունը մեղադրող կողմին պարոն Սուլթանյանի դեմ որևէ լուրջ ապացույց չտրամադրեցին: Շուրջ 7 ամիս շարունակվող դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը դեռևս չի ներկայացրել որևէ ապացույց, որ Սաշիկ Սուլթանյանը, եզդի փոքրամասնության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա խտրականության մասին խոսելով, հարուցել է ազգամիջյան թշնամանք։ Եւ պատճառը մեկն է՝ խտրականության մասին բարձրաձայնող իրավապաշտպանի խոսքը չի հանդիսանում «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք» հրահրող խոսք: Դատարանում մեղադրող դատախազի կողմից ներկայացվող բոլոր նյութերը վերաբերում են կամ Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությանը, կամ հանդիսանում են անձնական հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրություն և որևէ կերպ չեն հիմնավորում, թե ինչպես է Սուլթանյանը հարուցել թշնամանք, որն է եղել հնարավոր դրդապատճառը կամ նպատակը և ինչպիսի ազդեցություն է ունեցել նրա խոսքը լսարանի վրա։

Չունենալով Սուլթանյանի մեղավորության որևէ ապացույց՝ դատախազը պնդում է՝ իբր բարձրաձայնվող խտրականության դեպքերը չեն համապատասխանում իրականությանը: Պետությունը ներկայացնող ուժային կառույցները, քողարկված հանցագործությունների հանգամանքները բացահայտելու և պատժելու փոխարեն, փաստացի մերժում են դրանց իրական լինելը և հետապնդում բարձրաձայնողին: Ընդհանրապես խտրականության մասին բարձրաձայնման առնչությամբ քրեական հետապնդումը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքին և ինքնին պետական ապարատի կողմից իրականացվող տուժածի մեղադրանքի վառ օրինակ է:

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդման անթույլատրելիության մասին բարձրաձայնել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ փորձագետները, ինչպես նաև ազգությամբ եզդի և հայ իրավապաշտպանները Հայաստանում։ Այս անհիմն քրեական հետապնդումը կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումները և ՀՀ Դատախազությունը պարտավոր է հրաժարվել մարդու իրավունքների կոպիտ խախտմանը հանգեցնող վարքագծից, որով լուրջ հարված է հասցնում Հայաստանի հեղինակությանը՝ որպես ժողովրդավարական պետություն։

2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Քրեական նոր օրենսգիրքը և առաջադրված մեղադրանքը ենթադրաբար պիտի վերաորակավորվի։ Քրեական օրենսգրքի նոր 329-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում և դատարանին ներկայացված փաստերում, որևէ կերպ չի հիմնավորվում, որ Սուլթանյանի հարցազրույցը ուղղված է եղել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն, ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում ենք՝

– մեղադրանքը վերաորակելու փոխարեն՝ հրաժարվել անհիմն մեղադրանքից»:

Կոչին միանալու համար անհրաժեշտ է լրացնել Ձեր տվյալները՝ ԱՅՍՏԵՂ

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ՓԵՆ Հայաստան

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Մարդու իրավունքների տուն Երևան

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ