Ադրբեջանում հերթական լրագրողն է հայտնվել մեղադրյալի աթոռին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ լրագրողի են մեղադրանք առաջադրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անկախ լրագրող Անար Աբդուլլային մեղադրանք է առաջադրվել իրավապաշտպան Անար Մամեդլիի դեմ հարուցված քրեական գործով։

Աբդուլլայի փաստաբան Գյունայ Իսմայիլովան նշել է, որ լրագրողին կանչել են Գլխավոր դատախազության քննչական վարչություն, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել 192 հոդվածով (ապօրինի ձեռնարկատիրություն), 193-1 (կեղծ ձեռնարկատիրություն), 206 (մաքսանենգություն), 213 (հարկերից խուսափելու, գործազրկության ապահովագրության վճարներ, պարտադիր բժշկական ապահովագրություն կամ պարտադիր պետական ​​սոցիալական ապահովագրություն), 206.3.2 (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 320 (պաշտոնական փաստաթղթերի, պետական ​​պարգևների, կնիքների, ձևաթղթերի, կեղծ փաստաթղթերի ապօրինի արտադրություն, վաճառք կամ օգտագործում) հոդվածներով։

Անար Աբդուլլան վերցվել է ոստիկանության հսկողության տակ։

Մամեդլին ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։ Ապրիլի 30-ին նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը, Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին և անարդարացիորեն ձերբակալված այլ անձանց:

Տեղական և միջազգային կազմակերպությունները պնդում են, որ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, այդ թվում՝ Անար Մամեդլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի