Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով հաղթել է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար Արսենը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը Սլովակիայում անցկացվող ԵԱ-ում դարձել էր բրոնզե մեդալակիր: 65 կգ քաշային Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։0 հաշվով հաղթանակ էր տարել UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։3 հաշվով զիջել էր Իբրահիմ Իբրահիմովին։ Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չի ներկայացել գոտեմարտին, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) ևս սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն էին ստացել, սակայն զիջել են մրցակիցներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հայկ Պապիկյանը (79 կգ), որոնք պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը: