Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-դանիական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցության կարևորությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին, շնորհակալություն հայտնել դանիական կողմին խաղաղության հաստատման հարցում հետևողական աջակցության համար:

Սյորեն Սյոնդերգարդը նշել է, որ աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին: Նա ընդգծել է խաղաղության համաձայնագրի և տևական խաղաղության հաստատման կարևորությունը և իրական քայլերի անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացի հաջողությունն ապահովելու համար:

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը:

Դանիական կողմը պատրաստակամություն է հայտնել բոլոր քննարկված ուղղություններով հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը»,- ասված է հաղորդագրությունում: