ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
Քաղաքականություն
09.04.2025 | 20:34
ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մարտից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտից ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական հատվածի երկայնքով՝ գիշերային անվտանգությունն ու ապահովությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թոթափելու համար։ Մեր դիտորդները ամեն ժամ հավատարիմ են մնում շարունակական ներկայությունն օրուգիշեր ապահովելուն»,- նշված է գրառման մեջ: