ժամկետները խախտելը նորմա՞լ եք համարում․ ինչո՞ւ չպիտի մտածենք՝ կոռուպցիոն ռիսկեր կան․ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ իրականացված հաշվեքննության վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Ներկայացնելով զեկույցը՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ընդգծեց, որ դպրոցների վերակառուցման ծրագրի շինաշխատանքները կատարվել են շեղումներով: Նրա խոսքով՝ աշխատանքները սահմանված ժամկետներում չեն կատարվել, նախագծերը փորձաքննության են ներկայացվել առանց նախահաշիվների:

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա․ Սողոմոնյանը խոսելով խախտումների մասին՝ ընդգծեց, որ ուշացման բոլոր դեպքերում տույժեր են կիրառվել:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Փաստորեն ծրագրերի նախագծերը չեն համապատասխանեցվել և նախահաշիվներ չեն ներկայացվել: Եվ սա հարց է, որն առնչվում է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս եք մրցույթներում ինչ-որ մեկին հաղթող ճանաչել: Երկրորդ՝ եթե ժամկետներին չեն համապատասխանեցվել և եղել են բազմաթիվ խախտումներ ու թերություններ, այդ դեպքում պետք է ոչ թե առաջարկներ անել, այլ այդ աշխատանքները չընդունել: Ո՞վ է կրելու այս ամեն ինչի պատասխանատվությունը: Պետք է արմատապես փոխվի մեր մոտեցումը: ժամկետները խախտելը նորմա՞լ եք համարում․ ինչո՞ւ չպիտի մտածենք՝ կոռուպցիոն ռիսկեր կան»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: