Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունից բխող 2019-2021 թթ․ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը, չի կատարվել․ զեկույց

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հրապարակվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը, որը կազմվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր․ տեղեկացնում են Իրավաբանների հայկական ասոցիացիայից։

«Զեկույցում ոչ միայն ներկայացվել են մշտադիտարկման աշխատանքները, այլև ներկայացվել են մեթոդական նկատառումներ, առաջարկություններ՝ ըստ ոլորտների։

Ռազմավարությունից բխող գործողությունների պլաններով հաշվարկվել են 103 գործողություն և ենթագործողություն, որից ժամկետում կատարվել է միայն 32%-ը։ Գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել, իսկ շուրջ 10%-ը կատարվել է ժամկետի որոշակի կամ էական խախտմամբ։ Գործողությունների մի մասի իրավական վերլուծությունը, ինչպես նաև գործողությունների թերակատարումը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռազմավարությամբ սահմանված նպատակները չեն իրականացել, մասնավորապես չի ամրապնդվել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, էականորեն չեն բարելավել դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերը, իսկ օրենսդրական բարեփոխումները չեն իրականացվել նախատեսված ծավալներով և բովանդակությամբ։

Մշտադիտարկման արդյունքները հրապարակվել նաև թվային ցուցանիշների տարբերակով։

Ռազմավարության գործողությունների քանակական գնահատման արդյունքում 50 տոկոս և ավելի կատարողական ցուցանիշ ունեցող նպատակներից առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված հետևյալ` «4. Ընտրական օրենսդրություն», «5. Դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում», «5,6,7. Դատական իշխանության 164 անկախության և անաչառության ամրապնդում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ», «11. Քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումներ» նպատակների ներքո գրանցած ազդեցության մակարդակի արդյունքները և ռազմավարական ուղղությունների ներքո իրականացված գործողությունները, սույն ռազմավարական նպատակնների և ռազմավարական ուղղությունների համապատասխանության և լրիվության տեսանկյունից, գնահատվել են «Չեն համապատասխանում և ամբողջական չեն»:

Նկատի ունենալով Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի բավականին ցածր ցուցանիշները և առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված ռազմավարական նպատակների և ռազմավարական ուղղությունների ներքո գրանցած ազդեցության մակարդակի արդյունքների ու իրականացված գործողությունների ոչ համապատասխան և ոչ ամողջական լինելը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից առաջարկվել է մշակել հիմնովին նոր Դատական և իրավական բարեփոխումների հնգամյա ռազմավարություն՝ հիմք ընդունելով զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավվմամբ։

Հարկ է նաև նշել, որ սկզբնական ժամանակացույցով նախատեսված էր մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը ներկայացնել շահագրգիռ կողմերի դիտարկմանը մինչև 2022թ․ ապրիլի 15-ը։ Սակայն, նկատի ունենալով ՀՀ արդարադատության նախարարության խնդրանքը՝ հնարավորության դեպքում տրամադրել զեկույցի նախագիծը մարտ ամսվա ընթացքում՝ այն նոր Ռազմավարության մշակման աշխատանքներում նկատի ունենալու նպատակով, ուստի զեկույցի առաջին նախագիծը պատրաստ է եղել 2022 թ․ մարտի 10-ին, և շրջանառության մեջ է դրվել նույն թվականի մարտի 15-ից։ Այն նաև ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ Իրավասու մարմինների որոշ դիրքորոշումներ ու առաջարկներ ընդունվել են ԻՀԱ-ի կողմից և դրանք ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։

Հավելենք նաև, որ զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հունիս ամսին, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրադրվեն բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասված է հաղորդագրությունում։