Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ:

«Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլ գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի մշակմանը: Կարևոր է, որ նախագծի մշակումից առաջ համակողմանի տեղյակ լինենք բոլոր խնդիրներին և առաջիկա փոփոխություններում ներառենք ձեր առաջարկները»,- շուրջ երկու տասնյակ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:

Քննարկվել են կենսական անհրաժեշտության, սակայն ցածր պահանջարկ ունեցող դեղերի մատչելիությունը և հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպմանը դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներն արել են առաջարկներ, ներկայացրել գործնականում հաճախ հանդիպող խնդիրները:

Նախարարն առաջարկել է առարկայական դիտարկումները ներկայացնել նաև գրավոր»,- ասված է հաղորդագրության մեջ: