ՌԴ-ն շահագրգռված է, որ այս ուժերը մնան որպես ընդդիմություն․ նրանց միջոցով հնարավոր է ճնշում բանեցնել․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժեցին։ Այն ժամանակ դիմեցինք ՀԱՊԿ-ին, օգնություն չստացանք։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ միջազգային մեխանիզմները գործարկելու վերաբերյալ, իշխանություններն այդպես էլ այդ քայլին չդիմեցին։ Ի՞նչ է լինելու՝ ստեղծված իրավիճակի հետ համակերպվե՞լ, թե՞, Ձեր կարծիքով, այլ ելքեր էլ կան։

-Իմ կարծիքով՝ ինչո՞ւ չդիմեցին միջազգային կառույցներին, որովհետև, հավանաբար մտածեցին, որ դա անօգուտ է։ Այսինքն՝ այն, ինչ ՀԱՊԿ-ն ասաց, ակնկալվում էր, որ պետք է մնացած բոլոր սուբյեկտներն ասեն։ Սա, իհարկե, լուրջ խնդիր է, նման իրավիճակների կառավարման նախաձեռնություններ պետք է լինեն՝ կանխարգելիչ որոշակի գործողություններ, հետազոտություններ, միջազգային տարբեր սուբյեկտների հնարավոր վերաբերմունքի կանխարգելում, մոնիթորինգ և այլն, որպեսզի հետայսու այսպիսի խնդիրներ չծագեն։ Որևէ երաշխիք չկա, չէ՞, որ ապագայում ևս նմանատիպ խնդիրներ չեն լինի։ Եվ այս դեպքը ցույց տվեց, որ թվում էր, թե սա, այնուամենայնիվ, այնպիսի հարց է, որ պետք է արագ լուծում ստանա, որովհետև արդեն չի վերաբերում չճանաչված պետությանը, այլ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Բայց, փաստորեն, խնդիրը տեղափոխեցին՝ նույն ՀԱՊԿ-ը, սա որպես սահմանային վեճ դիտարկեց։ Միջազգային հանրությունը, թեև մենք հիշում ենք, որ նույն Ֆրանսիան տարբեր ղեկավարների կողմից կոշտ կերպով ասվեց, որ անհապաղ պետք է զորքերը դուրս բերվեն։

-Այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Կանադան․․․

-Այո՛, բոլորը՝ տարբեր մակարդակներով, այնուամենայնիվ, հայտարարությունների ականատեսը մենք եղանք, բայց, փաստորեն, չկային գործիքներ, որոնց միջոցով այդ ամենը պետք է պարտադրվեր Ադրբեջանին՝ իրականացնել դա։ Ադրբեջանն ինքնակամ դա չէր անի, Բաքուն օգտվել էր առիթից, հավանաբար, նաև մտածել էր, որ կարողանալու է դա մարսել, հավանաբար, նաև հասկացել էր, թե ինչպիսին է լինելու արձագանքը, և որ կարող է կոշտ դիրքորոշում հանդես բերել, և որևէ պատժամիջոց չի հետևելու այդ ամենի արդյունքում։ Իսկապես, մեկ տարին քիչ ժամանակահատված չէ, և այսօր շատ բարդ է ասել, թե այդ խնդիրն ինչպես պետք է լուծվի։

-Պարո՛ն Վարդանյան, ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերը, արդեն երկար ժամանակ է՝ փողոցային պայքարի եբ դուրս եկել, ակցիաներ են իրականացնում։ Որքա՞ն կարող է սա տևել, ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել ստեղծված իրավիճակին, եթե հաշվի առնենք, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ միայն մեկ տարբերակ են տեսնում՝ գործող իշխանությունների հեռացում։

-Մենք տեսնում ենք, որ օրեցօր այդ շրջանակների ակցիաների թե՛ ծավալը, թե՛ ինտենսիվությունը նվազում է։ Նրանք, ինչպես և կանխատեսվում էր, չկարողացան հանրային լայն աջակցություն ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ իրենք, ինչպես իրավապահ մարմիններն են արդեն տարբեր առիթներով հանդես գալիս, դուրս են գալիս խաղաղ անհնազանդության շրջանակներից։ Այստեղ մի կարևոր բան կա․ եթե առանձին բռնության դեպքեր են լինում, իհարկե՝ դա չի նշանակում, որ այդ ամբողջ արշավն իրականացնողներն իրենք են կազմակերպել։ Բայց եթե պարբերաբար կրկնվում են նման դեպքերը՝ ոչ միայն բռնության, այլև հակաիրավական, օրինակ՝ գումարով մարդ բերել, ճնշում գործադրել և այլն, մյուս կողմից էլ, եթե հարթակից չի դատապարտվում բռնությունը, նշանակում է՝ դուք առնվազն հովանավորում եք դա, դուք դեմ չեք դրան, և նշանակում է՝ դուք, որպես կազմակերպիչներ, դուրս եք եկել խաղաղ անհնազանդության կոնցեպցիայի շրջանակից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան