Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքականություն
08.06.2026 | 11:21
«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականի Ձեր գլխավորած Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և ուժեղ»,- X-ի իր միկրոբլոգում հայերեն գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
