Եթե 20 մլն դոլարի կաշառք են տվել Գագիկ Խաչատրյանին, առնվազն 50-60 մլն դոլարի վնաս է հասցվել պետությանը․ քննություն պիտի տարվի․ Ռոմանոս Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ

-Դուք ՊՎԾ ղեկավարն եք, միաժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից եք, ինչպե՞ս կարձագանքեք իշխանություններին ուղղված այն մեղադրանքին, որ հեղափոխությունից անցել է 4 տարի, բայց պետությունից թալանվածն այնքան էլ լավ հետ չի բերվում, բազմաթիվ թալանչիներ, բազմաթիվ հանցագործներ, բանտերում գտնվելու փոխարեն, բողոքի ակցիաներ են անում կամ իրենց առանձնատները կալանքից հանում և վաճառում են: Բանը հասավ նրան, որ փողոցում պայքարող ընդդիմությունը, որին շատերը թալանչի են համարում, իրենք են խոստանում թալանածը հետ բերել: Իշխան Սաղաթելյանը թալանածը հետ բերելու վերաբերյալ հայտարարություն արեց, ինչպե՞ս կարձագանքեք:

-Գիտեք՝ նախ պետք է հասկանալ, որ, այո՛, 4 տարին ամենևին կարճ ժամկետ չէր, մեկ տարի անց կլրանա ԱԺ գործունեության ողջ կառավարման շրջանը, և ժողովրդի սպասելիքները, ինչ-որ իմաստով, կարելի է ասել՝ չեն արդարացել, մասնավորապես, թալանածը վերադարձնելու առումով: Պետք է հաշվի նստել այն ցավոտ փաստի հետ, որ այս 4 տարիների ընթացքում համավարակով, ապա նաև՝ 44-օրյա պատերազմով պայմանավորված, մեր կայուն զարգացման բարեփոխումների գործընթացները հետին պլան մղվեցին, և պետությունն անցավ ֆորսմաժորային կառավարման, այսինքն՝ մոտ մեկուկես տարի այդպես բաց թողեցինք շանսը: Մյուս կողմից էլ՝ պետք է գիտակցենք, որ արդարադատության, թալանի վերադարձը կազմակերպելու համար օրենսդրական, ընթացակարգային զրո վիճակ ունեինք, այդ թվում՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների, վեթինգի, կրթական և մասնագիտական ներուժի մոբիլիզացիայի խնդիր ունեինք: Հանրության տարբեր շերտեր ներգրավված են եղել համակարգային կոռուպցիայի, թալանի գործընթացի մեջ: Թեև հանրության տարբեր շերտեր պահանջում են թալանածը վերադարձնել, բայց ժողովրդական լեզվով ասած՝ «մեկը ձու է գողացել, մեկը՝ ձի», և շատերը զլանում են գործընթացին մասնակցել, հաղորդում ներկայացնել, բոլորը ցանկանում են դիտորդի դերում լինել կամ պարզապես դատել՝ թալանածը վերադարձվե՞ց, թե՞ ոչ: Բայց ձեզանից կախվածը, հարգելի՛ քաղաքացիներ, դուք արե՞լ եք, որպեսզի այդ գործընթացն իրականանա:

Դուք, որպես ՊՎԾ ղեկավար, առնչվո՞ւմ եք այդ խնդրին:

-Այո՛… Եղել են դեպքեր, որ քաղաքացները մեզ հանրագրեր են ուղղել՝ պետական տարբեր գերատեսչությունների հետ կապված իրենց բողոքները բարձրաձայնելով, բայց շատ դեպքերում դրանք անանուն են, քաղաքացիները շատ դեպքերում հրաժարվում են հանդես գալ իրենց դեմքով և հրաժարվում են իրենց իրավունքները վերականգնելու համար ներգավվել գործընթացներում, դա դժվարացնում է գործընթացը: Բոլոր դեպքերում, մենք շարունակում ենք մեր լիազորությունների իրացումն այդ ուղղությամբ:

-Այսինքն՝ մարդիկ մի կողմից ուզում են թալանածը հետ բերել, մյուս կողմից՝ չեն ուզում «գործ տալ»:

-Այո՛: Բայց, քավ լիցի, չեմ ուզում ամբողջ պատասխանատվությունը բարդել հանրության վրա: Համակարգային բարեփոխումների արդյունքում միայն կարող ենք այդ գործընթացները հարուցել: Ժամանակին նաև իրավական բացերի արդյունքում է հնարավոր եղել ապօրինի հարստանալ, և շատ դեպքերում, օրինակ՝ պետական պաշտոնյայի տնօրինած գույքը նրա եկամուտներից բազմապատիկ անգամներ ավելին է, բայց ինչպես «դասականն» է ասել՝ թղթերով ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, գործընթացներ են ընթանում, արդեն մի քանի հարյուր այդպիսի գործընթացներ են մեկնարկել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան