Փաշինյանը կրիմինալը վերադարձնում է քաղաքական դա՞շտ. Արկադի Փելեշյանի նշանակման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քրեական և սկանդալային անցյալ ունեցող Արկադի Փելեշյանին, որն առավել հայտնի է «Ակա» մականվամբ, այսօր Նիկոլ Փաշինյանը նշանակեց Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար: Փելեշյանի հարուստ քրեական անցյալը սկսվում է 2008 թվականից: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Փելեշյանը շուրջ 15 տարի առաջ հարբած վիճակում մուտք էր գործել վանաձորյան խանութներից մեկը, քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել և ջարդել խանութում վաճառվող ալկոհոլային խմիչքների շշերը:

2016 թվականին Վանաձորի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երկու օր անց էլ Փելեշյանը ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Բռնությունն ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով։ Գրիգորյանը պատմել էր, որ Արկադի Փելեշյանը դաժան ծեծի ենթարկելով՝ վրեժխնդիր է եղել ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու և իր օգտին չքվեարկելու համար: Արկադի Փելեշյանն իր արարքի համար այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ տուժողը հետ է վերցրել բողոքը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը 2018-ին փողոց էր դուրս եկել՝ կրիմինալը, կոռուպցիան և անարդարությունը մերժելու, այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմանը քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն չի տեսնում:

Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն իր իսկ կողմից մերժելի երևույթների կրողին պաշտոն է տալիս․ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը սա անհաջող և անընդունելի որոշում է համարում:

Փաշինյանի հետ ազգակցական կապեր ունեցող պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մինչդեռ, որպես հակադարձում ներկայացնում է այն փաստարկը, որ Արկադի Փելեշյանի մասնակցությամբ քրեական սկանդալները տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:

Լևոն Բարսեղյանը ՔՊ-ական պատգամավորի բացատրությունը, թե նախկինների օրոք են տեղի ունեցել քրեական պատմությունները, տեղին չի համարում: Բարսեղյանը հիշում է նաև Փելեշյանի քաղաքական ճամբարափոխությունը: Հիշեցնենք՝ նա Վանաձորի քաղաքապետի պաշտոնին հավակնել էր նաև 2016 թվականին՝ առաջադրվելով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունով: Բավարար քվեներ չստանալու հետևանքով ընտրություններից հետո ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ քաղաքապետի պաշտոնում ընտրել Քրիստ Մարուքյանին, սակայն Փելեշյանը, խախտելով պայմանավորվածությունը, համագործակցեց ՀՀԿ-ի հետ՝ նշանակվելով փոխքաղաքապետ:

Արկադի Փելեշյանը 2021 թվականին տեղի ունեցած Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընթացքում 4․810 քվե էր ստացել՝ չկարողանալով ձևավորել իշխանություն: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա մտերիմ է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Անձամբ Փելեշյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ նա մեր զանգերն անպատասխան թողեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան