«Անհասկանալի է՝ եթե չկա նոր թեկնածու, ինչու են պաշտոնից ազատվում մարդիկ, և նշանակվում պաշտոնակատարներ: Զինված ուժերում վերջին տարիներին այդպիսի ազատումներն ու նշանակումները չափից շատ են»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ մարտահրավերները և մարտական գործողությունների թատերաբեմերն արագ կարող են փոփոխվել …

