Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստալիքներին տված հարցազրույցում բողոքել է մի շարք երկրներից։ Մասնավորապես, նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել է «միակողմանի հայամետ դիրքորոշումներ» ունենալու մեջ։ «Պատերազմի ժամանակ Ֆրանսիան, չնայած պետք է չեզոք լիներ՝ որպես միջնորդ, միանշանակ հայամետ դիրք էր գրավել։ Պատերազմից հետո ԱՄՆ-ն, չնայած նույնպես միջնորդ է հանդիսանում, պետք է չեզոքություն …