Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում այսօր պաշտոնապես բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։ Այն տարածաշրջանում եզակի կառույց է, որը կրթական հաստատության համար ուսումնահետազոտական կենտրոն ծառայելուց բացի, մեծ օգուտ կտա մարզի ֆերմերների․ այստեղ կանցկացվեն հողի փորձաքննություններ, ինչպես նաև բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։ …

