Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան․ ՄԻՊ-ի ուղերձը՝ Ընտանիքի օրվա առթիվ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։
Մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել ընտանիքների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական գործընթացները։

Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն ամրագրված են մեր Սահմանադրությամբ։ Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը։ Մեր ազգային օրենսդրությամբ որդեգրված է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետական հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու սկզբունքային մոտեցումը։ Ուստի, պատահական չէ, որ մայիսի 15-ը մեր օրենսդրությամբ ևս նախատեսված է որպես Ընտանիքի օր։

Ընտանիքի, մայրության ու մանկության նկատմամբ հատուկ հոգածության հայկական ավանդույթները գալիս են դարերի խորքից։ Հայկական ընտանիքում մայրության ու կանանց հանդեպ եղել է առանձնակի հարգանք։ Սուրբ Գրիգոր Տաթևացու ժամանակներում «տուն» բառն ստացել էր «կին» նշանակությունը. «Առանց կնոջ՝ աւեր է տունն. եւ տան շինութիւն կինն է. եւ դարձեալ՝ զի առն քաղաք եւ գաւառ եւ տուն՝ կինն է… զայս սովորութիւն կալան այժմ եւ կոչեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առեա՞լ ես»։ Այսինքն, հայկական միջնադարում կինն անգամ նույնանում էր տուն հասկացության հետ։

Չնայած ընտանիքակենտրոն պետական քաղաքականությանը՝ մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությամբ, աշխատանքի վայրում անչափահաս երեխաներ ունեցող մայրերի համար ոչ բավարար նպաստավոր պայմանների առկայությամբ, երեխաների ներդաշնակ զարգացման համար պետական ինստիտուտների ոչ բավարար կարողություններով, ընդհուպ մինչև ընտանիքում բռնության դեպքերի մտահոգիչ վիճակագրությունը։ Ընտանիքում բռնության դեպքերի զոհերի գերակշիռ մեծամասնությունը կանայք են, իսկ շատ դեպքերում երեխաները վկա են շարունակվող բռնությանը։ Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է։

Ուստի, պետական քաղաքականությունները պետք է միտված լինեն իրական խնդիրների ախտորոշմանն ու մտածված լուծումների ներդրմանը՝ լավագույնս օգտագործելով հասարակության բոլոր անդամների ջանքերը։ Փոխադարձ հարգանքի ու սիրո, փոխօգնության ու պատասխանատվության սկզբունքների վրա խարսխված ընտանիքը ներդաշնակ հասարակության և կայուն ու զարգացած պետության հիմքն է»,- նշված է ուղերձում։