Ռոզա Լինն անդրադարձել է «Եվրատեսիլում» իր ելույթին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մայիսի 14-ին Թուրինում կայացավ «Եվրատեսիլ- 2022»-ի եզրափակիչը, որի հաղթողը դարձավ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն Stefania երգով: Հայաստանը մրցույթում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, եւ, անդրադառնալով իր եվրատեսիլյան ճամփորդությանը, Instagram-ում գրել է.

«Այսպիսով, մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ես ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ:

Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել:

Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում, դուք խենթ եք: Հիմա ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»,-գրել է նա: