Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի արհամարհումը որևէ երկրի օգուտ չի բերի, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Թուրքիան կշարունակի խստորեն պահպանել կոնվենցիայի բոլոր պահանջները նեղուցների մասով, այդ թվում` այդ փաստաթղթի 19, 20 և 21 կետերը»,- ասել է Աքարը լրագրողների հետ զրույցում։ Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ թուրք նախարարը նշել է, …

