«Պետք է անցյալը դարձնել աստիճան, որից կարելի է հաջորդ աստիճանին բարձրանալ». ապոլիտիկ զրույց Վարդան Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նա անդրադարձել է 1968 թվականին Կարմիր հրապարակում տեղի ունեցած ցույցին, երբ 8 այլախոհներ բողոքում էին խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ: Ըստ իրավապաշտպանի՝ երբ մարդիկ դուրս են գալիս հուսահատ բողոքի, նրանք չեն մտածում արդյունքի, հետևանքների մասին, նման մարդկանց համար կարևոր է սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելը:

Վարդան Հարությունյանը կարծում է, որ բարոյական հեղինակությունները, օրինակ, Անդրեյ Սախարովը, մեծամասնության աչքերում հեղինակություն են դառնում, նրանց սկսում են լսել, երբ արդեն ուշ է: Մեծամասնությունը, իր հերթին, սիրում է թիրախավորել մեծություններին, քանի որ մարդկանց թվում է, թե դրանով իրենք էլ են մեծանում: Ընդհանրապես, ըստ իրավապաշտպանի, սոցցանցերի դարում հեշտ է որևէ մեկին թիրախավորելը, հեշտ է չիմացած բաների մասին կարծիք հայտնելը:

Խոսելով ժամանակ առ ժամանակ մոդայիկ դարձող «լյուստրացիա» հասկացության մասին՝ Վարդան Հարությունյանը նշում է, որ այդ բառը սովորաբար սխալ է գործածվում: Իրականում դա ոչ թե ինչ-որ մեկին անարգանքի սյանը գամելն է, այլ հասարակական համերաշխության ճանապարհ փնտրելը, երբ նախկինում այս կամ այն պատճառով բարիկադների տարբեր կողմերում հայտնված մարդիկ միասնաբար պայքարում եմ իրենց թշնամացրած չարիքի դեմ: Պետք է անցյալը դարձնել աստիճան, որից կարելի է բարձրանալ հաջորդ աստիճանին: Դա, ըստ հաղորդման հյուրի, վերաբերում է թե՛ մեր խորհրդային անցյալին, թե՛ հայ-թուրքական հարաբերություններին, և թե՛ Երրորդ Հանրապետության պատմությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: