Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: ԱԻ պետական …