Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվեց շուրջ 160 աշխատակից:

«Ավելի քան 400 մեքենա աղբ է տեղափոխվել տարածքից: Այստեղ առկա էին բազալտի մեծ շերտեր, քարեր, մենք այդ ամենը մաքրեցինք այնպես, որ հասնենք հողային շերտին: Բնաբաժակներն ապահովված են անհրաժեշտ բաղադրիչներով հարուստ հողախառնուրդով»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն, մոտեցումներն էլ մասնագիտորեն հիմնավորված՝ տարածքում կատարվեց նաև հողագիտական ուսումնասիրություն, և նմուշառումներն ուղարկվեցին մասնագիտացված կենտրոն:

«Խնդիրն այն էր, որ գետինը հիմնականում ծածկված էր մեծ քարերով, որոնք մաքրել ենք: Մոտավորապես 1.2 մ խորությամբ փոսեր ենք փորել, դրան համապատասխան հողախառնուրդը լցրել փոսերը և նոր միայն ծառատունկ սկսել: Դա ծառերին հնարավորություն է տալիս 2-3 տարի այդ հողախառնուրդում աճել, որից հետո արմատային համակարգը կուժեղանա և արդեն բնական հողում էլ կսկսի բնականոն աճել»,- ասում է

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս հատվածի են բաժանել:

Գործընթացն իրականացվում է մի շարք ուղղություններով. ծրագրի այս փուլում աշխատանքներ են տարվում համայնքապատկան մասի շուրջ 2 հա տարածքում: Գարնանային ծառատունկի ընթացքում արդեն իսկ տնկվել է 420 ծառ և թուփ:

«Երևանի զարգացման ծրագրով քաղաքականությունը միտված է կանաչ տարածքների ընդլայնմանը, որի վառ օրինակներից մեկն այս տարածքի վերականգնումն է: Այստեղ հիմնվում է անտառային գոտի: Նաև թփապատման ծավալուն աշխատանքներ ենք քաղաքում իրականացնում, որը երկրորդ շերտի բուսականությունն ավելացնելու հնարավորություն է տալիս: Այն կարևոր նշանակություն կունենա մեքենաների արտանետումները զտելու-կլանելու և օդը մաքրելու գործում»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվեց նաև ոռոգման ցանցի խնդիրը: Ջուրը տարածք հասցնելու նպատակով փոխվել է ջրագիծը: Այս ծավալուն նախագիծը, բնապահպանական նշանակությունից բացի, ունի ևս մեկ կարևոր խորհուրդ՝ խնամված, ակնահաճո միջավայր ստեղծել հայության համար խորհրդանշական Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում: