Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը չորեքշաբթի օրը Դամասկոսում հայտարարել է, թե իր երկրի միջուկային հարցերով Վիեննայում անցկացվող բանակցություններում կողմերը մոտ են համաձայնության: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Վիեննայիյում շուրջ մեկ տարի շարունակվող բանակցությունները նպատակ ունեն զսպել Թեհրանի միջուկային ծրագիրը՝ Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Սակայն բանակցությունները մտել էին փակուղի, և ԱՄՆ-ի …

