Մարզերում շարունակվում են պարեկային ծառայության թեմայով հանրային հանդիպում-քննարկումները։ Հերթականը մարտի 24-ին էր՝ Գեղարքունիքի մարզում։ Գավառի բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսք ասաց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Նա նշեց, որ տարվա վերջին Գեղարքունիքի մարզում գործելու է պարեկային ծառայություն, իսկ մինչև ապրիլի 15-ը ոստիկանությունում ընդունվում են պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում ծառայության անցնելու դիմումներ․ …

