Դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Ավիլիանայի նախկին քաղաքապետ Անջելո Պատրիցիոյի հետ
Քաղաքականություն
16.05.2022 | 09:32Դեսպան Ծովինար Համբարձումյանը Պիեմոնտեում աշխատանքային այցի շրջանակում մայիսի 15-ին հանդիպում է ունեցել Ավիլիանայի նախկին քաղաքապետ Անջելո Պատրիցիոյի հետ, ում աջակցությամբ քաղաքային այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը, ինչպես նաև ընդունվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
«ՀՀ դեսպանն իր երախտիքի խոսքը հայտնեց Անջելո Պատրիցիոյին։
Հայ և իտալացի ժողովուրդների միջև բարեկամության կամուրջներ ձևավորելու ուղղությամբ մտքեր փոխանակվեցին»,- ասված է հաղորդագրությունում: