ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 19-ին Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետ Եվա Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։ Հանդիպմանը քննարկվելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին ադամակցելու հարցը, հայտնել է Սպիտակ տունը։ «Հինգշաբթի նախագահ Բայդենը Սպիտակ տանը կընդունի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։ Առաջնորդները կքննարկեն Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը …

