Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ծանր վիրավորանքի՝ 5, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ …

