Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք է բացահայտվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին ներկայացվեցին Լոռու մարզի երկու բնակչուհի։ Նրանցից մեկը հայտնեց, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը իրեն տվել է 1000 դրամ, իսկ մնացած փողը՝ պահել, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, փողը պետք է հավասար բաժանեին։

Մյուս կինն էլ հայտնել է, որ նույն խորտկարանի ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ շուրջ 3 տարի, նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդների հետ փողի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և ամեն հանդիպումից հետո 61-ամյա ձեռնարկատերը տվել է 5000 դրամ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է խորտկարանի մշտական հաճախորդների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել են, տվել խոստովանական բացատրություն։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հայտնաբերվել է նաև խորտկարանի 61-ամյա տերը։
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։