19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն կունենան ատեստատ ստանալ․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվում է «Կրթության մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ Կրթության մասին օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է սովորողի մինչև 19 տարեկանը լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել:

«Այս կարգավորումը պրոյեկտելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի վրա, ունենք հետևյալ պատկերը. շատ են այնպիսի դատապարտյալները, որոնք լինելով 26-35 տարեկան, դեռևս չունեն միջնակարգ կրթության վկայական և չեն հավակնում ավելի բարձր կրթություն ստանալ:

Անգրագիտության բարձր մակարդակ կա ՔԿՀ-ներում, ինչը թույլ չի տալիս ավելի արդյունավետ կերպով իրականացնել սոցիալ – հոգեբանական աշխատանքներ: Չունենալով կրթական ցենզ՝ բնականաբար անձինք չեն կարող հավակնել աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող աշխատանք ունենալու:

Շուրջ 300 ազատազրկված անձինք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացված նախագծով նախատեսվում է, որ 19 տարեկանից բարձր դատապարտյալները ևս հնարավորություն ունենան ատեստատ ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում: